Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Այցելություն Դիլիջան.ամփոփում

Եռօրյա նախագծով Դիլիջանում էինք: Ունեցանք հագեցած օրակարգ: Առաջին օրը այցելեցինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընդունելությունը ջերմ էր: Վարժարանի հիմնադիրը ուղեկցեց ջոկատին, ծանոթացրեց վարժարանի առօրյային, այնուհետև թեյախմություն արեցինք և քննարկեցինք բասկետբոլի մրցաշարի իրականացման պայմանները: Բասկետբոլի մրցաշարում կրթահամալիրի թիմը զարմացրեց իր միասնականությամբ և դիպուկ գնդակի նետումներով: Այցելեցինք ճամփորդության ընթացքում Հաղարծին վանական համալիր, Պարզ լիճ և քայլքով այցելեցինք Ջուխտակ վանք: Մեկ խոսքով սովորողները և դասավանդողները տպավորված հետ վերադարձան Երևան:

Լուսանկարներից՝

Լուսաբանել են՝

Հայկ Մանուկյանը

Կորյուն Գաբոյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Այցելություն գրատպության թանգարան.ամփոփում

Այցելեցինք հունվարյան ճամբարի ընթացքում գրատպության թանգարան: Նախագծի շրջանակում իրականացրեցինք նպատակում նշված կետերի արդյունքի ապահովումը: Թանգարանի աշխատողի հմուտ խոսքերի ու ներկայացման շնորհիվ, սովորողները գիտելիքի մեծ պաշար ամբարած վերադարձան կրթահամալիր: Այնուհետև քայլք ունեցանք, որից հետո ամփոփեցինք օրը:Կից ներկայացնում եմ ֆոտոշարը՝

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Արսեն Գևորգյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ձիավարությունը ուսումնական ագարակում.ամփոփում

Հունվարի 18-ին նախագծով ուսումնական ագարակում ձիավարության էինք մեր մեծաքանակ ջոկատով: Սովորողները մեծ ոգևորությամբ էին հետևում,միևնույն ժամանակ մասնակիցը դառնում ընթացքին: Կից ներկայացնում եմ ֆոտոշար, որն ավելի խոսուն է՝

Իրենց բլոգում լուսաբանել են՝

Մարի Համբարչյանը

Հայկ Մանուկյանը

Ավագ Սահրադյանը

Կորյուն Գաբոյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Համագործակցություն Հարավային դպրոցի հետ

Այսօր՝ հունվարի 17-ին նախագծով ունեցանք համագործակցություն Հարավային դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Math-o-mir ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝

Լուսաբանել են՝

Հովհաննես Գալիկյանը

Աստղիկ Ալեքսանյանը

Հայկ Մանուկյանը

Արսեն Գևորգյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Համագործակցություն Արևելյան դպրոցի հետ

Այսօր՝ հունվարի 16-ին նախագծով ունեցանք համագործակցություն Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Quizziz ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝

Լուսաբանել են՝

Հովհաննես Գալիկյանը

Աստղիկ Ալեքսանյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Այցելություն սահադաշտ.ամփոփում

Հունվարը 12-ն է և ահա այցելեցինք Ավանում գտնվող սահադաշտ: Օրը տպավորիչ էր, որոշ սովորողներ առաջին անգամն էին անցնում այսպես ասած սահադաշտի փորձության միջով, սակայն կարողացան պատվով ու սովորած դուրս գալ իրավիճակից: Ամեն ինչ լավ էր, միայն ժամանակային առումով կարծես սովորողները ոչ լիարժեքություն կար, բայց տվյալ բացը կլրացնենք ամսվա վերջին ևս մեկ սահադաշտ այցելությամբ:

Օրվա լուսանկարներից՝

Լուսաբանել են՝

Արսեն Գևորգյանը

Միքայել Ֆարոխզադը

Արեն Մնացականյանը

Արամ Բադալյանը

Posted in Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում.2022թ

Առաջին ուսումնական շրջանում իրականացրել ենք նախագծեր ըստ հետևյալ կետերի՝

ուսումնական նյութեր՝

ճամփորդական նախագծեր

ուսումնական նախագծեր (որն իր մեջ ներառում է համագործակցություն կրտսեր, միջին դպրոցների հետ, սեբաստացիական օրերի նախագծեր և այլն )

Մասնակցել ենք մաթեմատիկական հավաքների, ֆլեշմոբային խնդիրների քննարկումներին:

Posted in Հաշվետվություն

Աշնանային Լոռի. Ամփոփում

Եռօրյա հերթական ճամփորդությունը մեզ այս անգամ ուղեկցեց դեպի չքնաղ Լոռի, մասնավորապես գ.Պուշկինո: Անմոռանալի 3 օրեր, որի ընթացքը լի էր հայրենագիտական, համագործակցային կետերով: Առաջին օրը մաթեմատիկական խաղերով մեկնարկեցինք:Խմբային աշխատանքը, նամանավանդ,երբ կողքինիդ չես ճանաչում , քննարկումների միջոցով դառնում եմ բավականին արդյունավետ:Հայրենագիտական բաղադրիչի կարևոր կետ էր Հնեվանք այցելությունը, Լոռե Բերդ ամրոց ժամանելը: Այլ մանրամասների համար ներքոհիշյալ դնում եմ ֆոտոշարք:

Posted in Հաշվետվություն

Այցելություն երկրաբանության թանգարան.ամփոփում

Միջին դպրոցի 6-8 -րդ դասարանի սովորողների խմբով այցելեցինք երկրաբանության թանգարան: Հետաքրքիր ու գիտելիքաշատ օր էր սովորողների համար:Հմուտ ուղեկցողի շնորհիվ, սովորողները կարողացան ամբարել գիտելիքի նոր չափաբաժին, անընդհատ տրվող հարց ու պատասխանի շնորհիվ ավելի ամբողջական էր դառնում ընթացքը: Մեծ ոգևորությամբ և կարելի է ասել մի շնչով ամփոփեցինք մեր չորսժամյա ճամփորդությունը:

Լուսաբանել են՝

Էվա Հարությունյանը

Posted in Հաշվետվություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Գյումրի.ամփոփում

Ահա ավարտվեց մեր եռօրյա ճամփորդությունը: Հագեցած օրակարգով ամփոփում ենք այն: Իրականացրեցինք համագործակցային գործունեություն Գյումրիի<<Ֆոտոն>> վարժարանի հետ: Շատ տպավորված էինք ընդունելությունից: Մարզական մրցման մասնակցեցին սովորողները: Ոգևորված էին կողմերը, սիրով հրավիրեցինք հյուրընկալելու մեզ: Այցելեցինք ճամփորդության ընթացքում Սև բերդ, Մայր Հայաստան հուշահամալիր, զբոսնեցինք Գյումրիի տեսարժան վայրերով: Վերադարձին Թալինում կանգառ կատարեցինք և Սուրբ Կաթողիկե եկեղեցում աղոթք արեցինք: Ներկայացնում եմ ֆոտոշար՝

Իրենց բլոգում ամփոփել են՝

Դավիթ Հովհաննիսյանը