17.03.2023թ-Թեստ


.
15.03.2023թ-Թվաբանական պրոգրեսիայի հասկացությունը և նրա հատկությունները
Դասարանական առաջադրանքներ՝ 352-ա,գ; 354-ա,գ; 356-ա,գ; 359-ա,գ; 360-ա,գ
Լրացուցիչ առաջադրանքներ՝352-բ,դ; 354-բ,դ; 356-բ,դ; 359-բ,դ; 360-բ,դ
17.03.2023թ-Թեստ
.
15.03.2023թ-Թվաբանական պրոգրեսիայի հասկացությունը և նրա հատկությունները
Դասարանական առաջադրանքներ՝ 352-ա,գ; 354-ա,գ; 356-ա,գ; 359-ա,գ; 360-ա,գ
Լրացուցիչ առաջադրանքներ՝352-բ,դ; 354-բ,դ; 356-բ,դ; 359-բ,դ; 360-բ,դ
17.03.2023թ-Ինքնուրույն աշխատանք
.
15.03.2023թ-Պատկերացում գլանի,կոնի և գնդի մասին
Տեսություն՝
Պտտման մարմիններ
Գլան
Գլան կարելի է ստանալ՝ պտտելով AA1O1O ուղղանկյունը իր կողմերից որևէ մեկի, օրինակ՝ OO1-ի շուրջ: Նույն գլանը կարելի է ստանալ՝ պտտելով AA1B1B ուղղանկյունն իր հանդիպակաց կողմերի միջնակետերով անցնող OO1 ուղղի շուրջ:
OO1 ուղիղը կոչվում է գլանի առանցք, AA1-ը և BB1-ը՝ ծնորդներ:Գլանի H բարձրությունը հավասար է OO1=AA1=BB1 հատվածներից յուրաքանչյուրին:
Պտտման ընթացքում առաջացած երկու շրջանները կոչվում են գլանի հիմքեր:
Գլանի R=OA=OB շառավիղ կոչվում է նրա հիմքի շառավիղը:
Գլանի առանցքով անցնող հարթության և գլանի ընդհանուր մասը կոչվում է գլանի առանցքային հատույթ: Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է: Վերևի նկարում դա AA1B1B ուղղանկյունն է:
Գլանի կողմնային մակերևույթի բացվածքը ևս ուղղանկյուն է:
Այդ ուղղանկյան կողմերից մեկը հիմքի շրջանագծի երկարությունն է, իսկ մյուսը՝ գլանի բարձրությունը: Ուրեմն, գլանի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է՝
Sկողմն=2πRH
Եթե սրան գումարենք երկու հիմքերի մակերեսները, ապա կստանանք գլանի լրիվ մակերևույթի մակերեսը՝
S=Sկողմն+2Sհիմք=2πRH+2πR2
Կոն
Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով POA ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի, օրինակ՝ PO-ի շուրջ: Նույն կոնը կստացվի, եթե APB հավասարասրուն եռանկյունը պտտենք PO բարձրության շուրջ:
PO ուղիղը կոչվում է կոնի առանցք, որը պարունակում է կոնի H բարձրությունը:
Կոնի առանցքային հատույթը, որը անցնում է նրա գագաթով, հանդիսանում է PA և PB սրունքներով հավասարասրուն եռանկյուն: PA-ն և PB-ն կոչվում են կոնի ծնորդներ և նշանակվում են l տառով:
Եռանկյան պտույտից առաջացած O կենտրոնով շրջանը կոչվում է կոնի հիմք:
Կոնի շառավիղ կոչվում է նրա հիմքի R=OA=OB շառավիղը:
Կոնի կողմնային մակերևույթի բացվածքը երկրաչափական պատկեր է, որը կոչվում է շրջանի սեկտոր: Այն իրենից ներկայացնում է շրջան, որից դուրս է բերված նրա կենտրոնային անկյունը:
Սեկտորի շառավիղը հավասար է l-ի:
Կոնի կողմնային մակերևույթի մակերեսը հաշվում են Sկողմն=πRl բանաձևով:
Լրիվ մակերեսը հավասար է՝ S=Sկողմն+Sհիմք=πRl+πR2
Գունդ
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր AB տրամագծի շուրջ:
Գնդի մակերևույթը (գնդային մակերևույթը) կոչվում է գնդոլորտ (սֆերա): Գնդոլորտը ստացվում է կիսաշրջանագծի կամ շրջանագծի պտույտի միջոցով:
Գնդոլորտին են պատկանում գնդի բոլոր այն կետերը, որոնց հեռավորությունը գնդի O կենտրոնից հավասար է R շառավղին:
OA-ն, OB-ն և OC-ն, կամ ցանկացած այլ հատված, որը միացնում է գնդոլորտի կետը գնդի կենտրոնի հետ, կոչվում է գնդի շառավիղ:
Գնդի երկու կետեր միացնող հատվածը, որը անցնում է գնդի կենտրոնով, կոչվում է գնդի տրամագիծ: Վերևի նկարում դա AB հատվածն է:
Կենտրոնով անցնող գնդի հատույթը կոչվում է մեծ շրջան, իսկ գնդոլորտի հատույթը՝ մեծ շրջանագիծ:
Գնդոլորտի մակերեսը հաշվում են հետևյալ բանաձևով՝
S=4πR2
Դասարանական առաջադրանքներ՝259; 261; 263; 289-ա,գ; 290
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 260;262; 264; 289-բ,դ
.
10.03.2023թ-Պատկերացում գլանի,կոնի և գնդի մասին
Դասարանական առաջադրանքներ՝251; 253; 255; 257
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 252;254; 256;258
.
03.03.2023թ-Կանոնավոր բազմանկյուններ
Դասարանական առաջադրանքներ՝243-ա,գ; 244; 248;
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 243-բ,դ; 245;
.
01.03.2023թ-Կանոնավոր բազմանկյուններ
Տեսություն՝
Դասարանական առաջադրանքներ՝236; 239-ա,գ; 240;241-ա,գ; 243-ա,գ
Լրացուցիչ առաջադրանքներ՝ 237; 238; 239-բ,դ; 241-բ,դ; 243-բ,դ