Posted in ՆԱԽԱԳԾԵՐ

Միջդասարանական տրամաբանական խաղ-մրցույթ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մարտի 13

Իրականացման վայրը` Ավագ դպրոց

Մասնակիցներ՝   Ավագ դպրոցի 9-3, 9-5 դասարանի սովորողներ,


Համագործակցող դասավանդողներ՝ 
 Արշակ Մարտիրոսյան,Թորգոմ Սիմոնյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում:
  • Արագ կողմնորոշվելու, թիմային խաղում կայանալու հնարավորություն

Նախագծի ընթացքը․

Նախապես դասավանդողները սովորողներին նստեցնում են խմբերով, բացատրում կանոնները: Հատկացնում են ժամանակ՝ տալով յուրաքանչյուր խմբին 4-ական խաղաքարտ, որոնք ռեբուսային, զարգացնող խաղաքարտեր են: Վերջում խմբից կամայականը ներկայացնում է պատասխանը և վաստակում համապատասխան միավորը՝ կախված ճշտության արդյունքից:

Արդյունքը՝

Մեծ ոգևորությամբ իրականացրեցինք նախագիծը: Սովորողներից յուրաքանչյուրի ոգևորությունը մեծ էր:Թիմային խաղում յուրաքանչյուր սովորող ավելի վստահ էր իրեն զգում, բացի այդ քանի որ բուն մաթեմատիկական խնդիրներ չէին, վախը և կաշկանդվածությունը երկրորդ պլան էր մղվում: Բաժանվեցինք 6 թիմերի, ի ուրախություն մեզ, բոլոր թիմերն էլ պատասխան ունեին մեր հարցերին, և առաջադրված 6-ական հարցերին գրեթե տալիս էին ճիշտ պատասխան: Հաջողված հանդիպում էր: Կից տեղադրված նկարները ապացուցում են ասվածը՝

Posted in 6.8 դասարան

13.03.2023-17.03.2023թթ

17.03.2023թ-Ինքնուրույն աշխատանք

.

15.03.2023թ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

1.Մի պարկում կար 6 անգամ քիչ շաքարավազ, քան՝ երկրորդում: Երբ երկրորդ պարկից 24 կգ շաքարավազ տեղափոխեցին առաջինի մեջ, երկու պարկերում շաքարավազի քանակները հավասարվեցին: Սկզբում քանի՞ կգ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում:

2.Բեռնատարի արագությունը 18 կմ/ժ-ով մեծ է ավտոբուսի արագությունից:Նրանք միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 632 կմ է:Գտիր բեռնատարի և ավտոբուսի արագությունները, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին շարժումը սկսելուց 4 ժամ հետո:

3.Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 20 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 5 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

4.Տոպրակում դրված են մանդարիններ:Եթե երեխաներից յուրաքանչյուրին բաժանենք 5-ական մանդարին, ապա 3մանդարին կպակասի, իսկ եթե բաժանենք 4-ական մանդարին, ապա 16մանդարին կավելանա: Քանի՞ մանդարին կար տոպրակում:

5.Շինարարությունը իրականացնում են երկու բրիգադներ: Առաջին բրիգադի բանվորների թիվը կազմում է երկու բրիգադների բանվորների ընդհանուր թվի 56%:Քանի՞ բանվոր կա յուրաքանչյուր բրիգադում, եթե առաջին բրիգադում կա 6-ով ավելի բանվոր, քան՝ երկրորդում:

6.Լուծույթում կա 40% աղ: Եթե ավելացնենք ևս 120 գ աղ, ապա լուծույթում կդառնա 70% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

7.Երկու տակառներում կա 544 լ բենզին: Երբ առաջինից վերցրին բենզինի 1/3-ը, իսկ երկրորդից՝ 1/7-ը, ապա երկու տակառներում բենզինի քանակները հավասարվեցին:Սկզբում քանի՞ լ բենզին կար տակառներից յուրաքանչյուրում:

.

14.03.2023թ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Դասարանական առաջադրանքներ՝ 946;  948; 950; 956;959

Լրացուցիչ առաջադրանքներ՝947; 949; 957; 958; 960

.

13.03.2023թ-Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Տեսություն՝

Տեքստային խնդիրների լուծումը

Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար

Օրինակ

Լուծենք այդպիսի խնդիր:

Մի դույլում կա 3 անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից 5 լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:

Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում:

Լուծում:

Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:

Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար x լ կաթ:

Ապա առաջին դույլում կար 3x լ կաթ:

Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ (3x–5) լ կաթ, իսկ երկրորդում՝ (x+5) լ:

Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ 3x–5=x+5

Լուծենք կազմված հավասարումը:

3x−5=x+5

3x−x=5+5

2x=10

x=5

Հիմա ձևակերպենք խնդրի պատասխանը:

Այսպիսով, x=5, իսկ 3x=15:

Պատասխան՝ երկրորդ դույլում կար 5 լ կաթ, իսկ առաջինում՝ 15 լ կաթ:

Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝

1) հավասարման կազմելը

2) հավասարման լուծելը

3) պատասխանի ձևակերպումըՀավասարումը կազմելու համար պետք է վերլուծել խնդրի պայմանները, որոնք կարելի է ներկայացնել աղյուսակի, գծապատկերի, նկարի կամ կարճ գրառման միջոցով:

Դասարանական առաջադրանքներ՝ 941;  942-ա; 943-ա; 944; 951-ա,գ; 954-ա,գ

Լրացուցիչ առաջադրանքներ՝942-բ; 943-բ; 945; 951-բ,դ; 954-բ

Posted in Հանրահաշիվ(8)

13.03.2023-17.03.2023թթ

16.03.2023թ-Ինքնուրույն աշխատանք

.

13.03.2023թ-Միջակայքերի պատկերումը թվային ուղղի վրա:

Դասարանական առաջադրանքներ՝ 374-ա,գ,ե; 376-ա,գ,ե; 377-ա,ե; 378-ա,գ,ե; 380-ա,գ; 381-ա,ե;383-ագ

Լրացուցիչ առաջադրանքներ՝374-բ,դ,զ; 376-բ,դ,զ; 377-բ,դ; 378-բ,դ,զ; 380-բ,դ; 381-բ,զ; 383-բ,դ