Posted in Հանրահաշիվ(9)

30.01.2023-03.02.2023թթ

01.02.2023թ-Տեքստային խնդիրների լուծում ռացիոնալ հավասարումների օգնությամբ:

Դասարանական առաջադրանքներ՝ 246-ա; 247; 249; 251

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 246-բ; 248;250; 252

30.01.2023թ-Տեքստային խնդիրների լուծում ռացիոնալ հավասարումների օգնությամբ:

Տեսություն՝

Դասարանական առաջադրանքներ՝ 239-ա; 240-ա,գ; 241-ա; 242; 244-ա

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 239-բ; 240-բ; 241-բ; 244-բ; 245

Posted in 6.8 դասարան

30.01.2023-03.02.2023թթ

03.02.2023թ-Կոորդինատային հարթություն

Տեսություն՝

Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (կամ այլ նշաններ):

Կինոթատրոնում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:  

կինօ.png

Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:

222304342e5ee8.jpg

Ցանկացած քարտեզ (կամ գլոբուս) բաժանված է քառակուսիների, և շախմատի տախտակի պես յուրաքանչյուր քառակուսի նկարագրվում է երկու թվով:

topmap.gif
1287613444_globus.jpg

Համակարգչի էկրանի յուրաքանչյուր կետը տրվում է երկու թվերով:

IC56760.gif

Կոորդինատային համակարգ

200px-Descartes.jpg

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը (1596−1650) հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով:

Դեկարտյան կոորդինատային համակարգը բաղկացած է.

1. Երկու փոխուղղահայաց ուղիղներից, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները: Հորիզոնական ուղիղը կոչվում է Ox կամ աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը կոչվում է Oy կամ օրդինատների առանցք:  

2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են O տառով:

3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված:

Koord_plne_punkts.png

Հարթության յուրաքանչյուր կետի համար գտնում են երկու կոորդինատ՝ x-ը և y-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ A(xA;yA):

Վերևի նկարի վրա ցուցադրված է A(2;4) կետը: A կետի աբսցիսը հավասար է 2-ի, իսկ օրդինատը՝ 4-ի:

Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:

Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են 4 մասերի, որոնք կոչվում են քառորդներ:

I-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:

II-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:

III-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:

IV-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:

Koord_plne_kv.png

Դասարանական առաջադրանքներ՝ 699; 701; 703; 712; 715

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 700; 702; 711; 714; 716

.

01.02.2023թ-Կոորդինատային հարթություն

Դասարանական առաջադրանքներ՝ 693; 695;698;706;708;710

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 694;696;697;707;709

30.01.2023թ-Ամբողջ թվերի բաժանումը

Տեսություն՝

Դասարանական առաջադրանքներ՝ 671-ա,գ,ե; 672-ա,գ,ե; 673-ա,գ,ե; 678; 681

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 671-բ,դ,զ; 672-բ,դ,զ; 673-բ,դ; 677; 680

Posted in Հանրահաշիվ(8)

30.01.2023-03.02.2023թթ

02.02.2023թ-Ռացիոնալ արտահայտություններ:Ռացիոնալ արտահայտության թվայինն արժեքը:

Դասարանական առաջադրանքներ՝ 203-ա,գ; 204-ա; 209-բ,դ; 211-ա,գ

Լրացուցիչ առաջադրանքներ՝203-բ,դ; 204-բ; 207; 209-ա,գ; 211-բ,դ

.

30.01.2023թ-Ռացիոնալ արտահայտություններ

Տեսություն՝

Դասարանական առաջադրանքներ՝ 199-ա,գ; 200-ա,ե; 201-ա; 202-ա,գ

Լրացուցիչ առաջադրանքներ՝199-բ,դ; 200-բ,դ; 201-բ,գ; 202-բ,դ

.

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Այցելություն Դիլիջան.ամփոփում

Եռօրյա նախագծով Դիլիջանում էինք: Ունեցանք հագեցած օրակարգ: Առաջին օրը այցելեցինք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընդունելությունը ջերմ էր: Վարժարանի հիմնադիրը ուղեկցեց ջոկատին, ծանոթացրեց վարժարանի առօրյային, այնուհետև թեյախմություն արեցինք և քննարկեցինք բասկետբոլի մրցաշարի իրականացման պայմանները: Բասկետբոլի մրցաշարում կրթահամալիրի թիմը զարմացրեց իր միասնականությամբ և դիպուկ գնդակի նետումներով: Այցելեցինք ճամփորդության ընթացքում Հաղարծին վանական համալիր, Պարզ լիճ և քայլքով այցելեցինք Ջուխտակ վանք: Մեկ խոսքով սովորողները և դասավանդողները տպավորված հետ վերադարձան Երևան:

Լուսանկարներից՝

Լուսաբանել են՝

Հայկ Մանուկյանը

Կորյուն Գաբոյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Այցելություն գրատպության թանգարան.ամփոփում

Այցելեցինք հունվարյան ճամբարի ընթացքում գրատպության թանգարան: Նախագծի շրջանակում իրականացրեցինք նպատակում նշված կետերի արդյունքի ապահովումը: Թանգարանի աշխատողի հմուտ խոսքերի ու ներկայացման շնորհիվ, սովորողները գիտելիքի մեծ պաշար ամբարած վերադարձան կրթահամալիր: Այնուհետև քայլք ունեցանք, որից հետո ամփոփեցինք օրը:Կից ներկայացնում եմ ֆոտոշարը՝

Իրենց բլոգներում լուսաբանել են՝

Արսեն Գևորգյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Ձիավարությունը ուսումնական ագարակում.ամփոփում

Հունվարի 18-ին նախագծով ուսումնական ագարակում ձիավարության էինք մեր մեծաքանակ ջոկատով: Սովորողները մեծ ոգևորությամբ էին հետևում,միևնույն ժամանակ մասնակիցը դառնում ընթացքին: Կից ներկայացնում եմ ֆոտոշար, որն ավելի խոսուն է՝

Իրենց բլոգում լուսաբանել են՝

Մարի Համբարչյանը

Հայկ Մանուկյանը

Ավագ Սահրադյանը

Կորյուն Գաբոյանը

Posted in Հունվարյան ճամբար

Այցելություն գրատպության թանգարան

Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից։ Առանց գրի գրքի մասին մտածելն անիմաստ կլինի։ 

Ազգագրական ստուգատես
Ճամփորդության օրը ՝հունվարի 19,ժամը՝ 11:00-15:00

Մասնակիցներ` միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատուներ`Տաթև Ալեքսանյան,Արշակ Մարտիրոսյան

Վայրը՝ Գրատպության թանգարան

Նպատակ և խնդիրներ ՝

  • Ծանոթանալ Գրատպության թանգարանի պատմությանը, հավաքածուներին, հայերեն տպագիր գրքի անցած ճանապարհին՝ սկսած նախագրային շրջանից:
  • Ճանաչել պատմամշակութային արժեքները և թանգարանային մշակույթը
  • Քայլք Երևանի կենտրոնում

Ընթացքը ՝

․Համացանցից ծանոթանալ Գրատպության թանգարանի պատմությանը և ստեղծմանը

Փոխադրումը՝ 

Ճամփորդության լուսաբանում՝ լուսանկարներով և տեսանյութերով։

Թանգարան այցելությունից հետո պատրաստվում ենք իրականացնել քաղաքային թափառումներ ձմեռային Երևանում։

Մասնակից ճամբարականներ`

  1. Եսոյան Օֆելյա 8-րդ դասարան
  2. Գևորգյան Արսեն 8-րդ դասարան
  3. Լիլյա Մանուկյան 6-րդ դասարան
  4. Սոնա Եպոյան 6-րդ դասարան
  5. Աիդա Ուզունյան 8-րդ դասարան
  6. Երանուհի Գալստյանն 8-րդ դասարան
  7. Ժաննետա Եպոյան 8-րդ դասարան
  8. Սոֆի Մարգարյան 7-րդ դասարան
  9. Էմմա Ազարումյան 7-րդ դասարան
  10. Աստղիկ Այվազյան 7-րդ դասարան
  11. Հասմիկ Մելքոնյան 6-րդ դասարան
  12. Մարինե Կարապետյան 6-րդ դասարան
  13. Աշխեն Շեյթանյան 6-րդ դասարան
  14. Վիկտորյա Զարգարյան 6-րդ դասարան
  15. Անգելինա Ավետիսյան 8-րդ դասարան
  16. Էլիզա Բաբայան 8-րդ դասարան
  17. Ալեքսանդր Ավոյան 6-րդ դասարան
  18. Հովհաննես Գալիկյան 8-րդ դասարան

Թանգարանում եղել են Այվազյան Աատղիկն ու Մարգարյան Սոֆին,մնացածն առաջին անգամ են լինելու։

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Համագործակցություն Հարավային դպրոցի հետ

Այսօր՝ հունվարի 17-ին նախագծով ունեցանք համագործակցություն Հարավային դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Math-o-mir ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝

Լուսաբանել են՝

Հովհաննես Գալիկյանը

Աստղիկ Ալեքսանյանը

Հայկ Մանուկյանը

Արսեն Գևորգյանը

Posted in Հաշվետվություն, Հունվարյան ճամբար

Համագործակցություն Արևելյան դպրոցի հետ

Այսօր՝ հունվարի 16-ին նախագծով ունեցանք համագործակցություն Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ջոկատի հետ: Միջին դպրոցի ճամբարականները իրենց կրտսեր ընկերներին բացատրեցին Quizziz ծրագրի հնարավորությունների մասին: Google Form-ի միջոցով ֆլեշմոբային խնդիրներ հավաքեցին: Կից ներկայացնում եմ լուսանկարներ օրվա վերաբերյալ՝

Լուսաբանել են՝

Հովհաննես Գալիկյանը

Աստղիկ Ալեքսանյանը