Posted in Հունվարյան ճամբար

Ճամբարային 2-րդ օր

Այսօր  վարպետության դաս ունեցանք Անուշ Ասատրյանի հետ՝ միկրոօրգանիզմների բազմազանությունը թեմայով:

Կենսաբանության լաբորատորիայում այսօր կատարեցինք հետաքրքիր փորձ, նախ պարզեցինք ինչ են միկրոօրգանիզմները, դրանց տեսակները, հասկացանք ինչ է նշանակում գաղութ, հետո անցանք բուն գործին։ Նախ 1,5գ սննդային ագարից ստացանք միջավայր, որտեղ պետք է աճեցնենք մեր միկրոօրգանիզմներին։ Սովորեցինք աշխատել կշեռքով, 1,5գ ագարը լուծեցինք 100մլ ջրում, անընդհատ խառնելով ստացանք դոնդողանման զանգված, որը լցրեցինք Պետլիի թասերի մեջ, այնուհետև վերցրեցինք նմուշներ` ակնոցից, ջրից, հեռախոսի պատյանից և կատարեցինք ցանք թասիկների մեջ։ Վերցված նմուշներից պիտի աճեն մանրէներ մի քանի օրվա ընթացքում, որոնք մենք կհետազոտենք մանրադիտակով։ Լաբորատորիայում կային արդեն աճած սնկեր, մենք դրանք ուսումնասիրեցինք մանրադիտակով, պարզ երևում էին սնկի թելանման մարմինները և կլոր սպորերը, որոնցով սնկերը բազմանում են:

Լուսաբանել են՝

Ժորա Մուրադյան

Կարապետ Գյուլնազարյան

Արսեն Գևորգյան

Կորյուն Գաբոյան

Արա Ներսիսյան

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s