Posted in 12-րդ դասարան

22.11.2021-26.11.2021թթ9

Առաջադրանքներ՝

1.Արդյո՞ք 5 թիվը հետևյալ հավասարման արմատ է` x2x−2=0

2.Լուծիր հավասարումը՝ (x−5)(x+24)=0

3.Պարզիր, թե քանի՞ արմատ ունի հետևյալ հավասարումը՝ 7x2+7x=0

4.120 թիվը ներկայացրու երկու թվերի արտադրյալի տեսքով, որոնցից մեկը 14 -ով մեծ է մյուսից:

5.Կինոթատրոնում տեղերի թիվը շարքում 70 -ով մեծ է շարքերի թվից: Քանի՞ շարք կա կինոթատրոնում, եթե ընդհանուր առմամբ կինոթատրոնում կա 800 տեղ:

6.Երկու հաջորդական բնական թվերի քառակուսիների գումարը 57 -ով մեծ է նրանց արտադրյալից: Որոշիր այդ թվերը:

7.Խաղահրապարակն ունի ուղղանկյան տեսք, որի մակերեսը 143մ2 է: Նրա կողմերից մեկը 2 մետրով մեծ է մյուսից:  

7.1. Գտիր խաղահրապարակի երկարությունն ու լայնությունը: 7.2. Խաղահրապարակը պետք է ցանկապատել: Խանութում վաճառում են ցանկապատման նյութի փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթում կա 22 մ նյութ: Հաշվիր, թե քանի՞ փաթեթ է պետք ամբողջ խաղահրապարակը ցանկապատելու համար (պատասխանը կլորացնել տասնորդականի ճշտությամբ): Պետք է (պատասխանը կլորացրու մինչև տասնավորները)  փաթեթ:

8.Համեմատիր A=60⋅10−3 և B=6⋅10−2 արտահայտությունների արժեքները:

9.Որոշիր տրված արտահայտության արժեքը՝ n2:n−5

10.Բազմապատկիր հետևյալ հանրահաշվական կոտորակները: (−5/22k)⋅(7k/13)

11.Գտիր −1≤x<2 անհավասարման այն լուծումները, որոնք բնական թվեր են:

12.Լուծիր 0.8b≥−7 գծային անհավասարումը:

13.k փոփոխականի ո՞ր արժեքների դեպքում 11k+3 երկանդամի արժեքները փոքր չեն 3k+4 երկանդամի արժեքներից:

14.Ճաշի համար կանգառից առաջ ճանապարհորդները գետով անցան 20 կմ, ընդ որում, ճանապարհի մի մասը նրանք անցան գետի հոսանքի ուղղությամբ, իսկ մյուս մասը՝ հոսանքին հակառակ:   Որոշիր, թե որքա՞ն ճանապարհ անցան ճանապարհորդները գետի հոսանքի ուղղությամբ, եթե հայտնի է, որ ընդհանուր առմամբ ճամփորդության վրա նրանք ծախսեցին երեք ժամից քիչ ժամանակ, նավակի սեփական արագությունը 6 կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝ 1 կմ/ժ:

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s