Posted in 12-րդ դասարան

13.09.2021-17.09.2021 թթ.

Հանրահաշիվ

17.09.2021թ.-Իռացիոնալ հավասարումներ

Տեսություն՝

Եթե հավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա այդպիսի հավասարումը անվանում են իռացիոնալ: 

Կյանքի շատ իրավիճակներ նկարագրվում են իռացիոնալ հավասարումներով: Ուստի, սովորենք լուծել գոնե պարզագույն իռացիոնալ հավասարումները: 

Դիտարկենք √2x+1=3 իռացիոնալ հավասարումը: Ըստ քառակուսի արմատի սահմանման, այն նշանակում է, որ 2x+1=32: Փաստորեն, քառակուսի բարձրացնելով, տրված իռացիոնալ հավասարումը բերեցինք 2x+1=9 գծային հավասարմանը:

Առաջադրանքներ՝9-20

.

Հանրահաշիվ

13.09.2021թ.-Անհավասարումների լուծման միջակայքերի եղանակը

Տեսություն՝

Հաճախ հարմար է քառակուսային անհավասարումները լուծել միջակայքերի եղանակով:

Դիտարկենք միջակայքերի եղանակի քայլերը՝ 
 • գտնել  ax2+bx+c քառակուսային եռանդամի արմատները և այն վերլուծել արտադրիչների 

 • արմատները տեղադրել կոորդինատային առանցքի վրա և պարզել եռանդամի նշանները առաջացած միջակայքերից յուրաքանչյուրում 
• ընտրել անհավասարման նշանին համապատասխան միջակայքը և այն գրել որպես պատասխան

Առաջադրանքներ՝1-8

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն