Posted in Հունիսյան ճամբար

Ստուգատեսային ճամբար(4-րդ կանգառ)

 Այսօր ավարտեցինք ստուգատեսային ճամբարի ուսումնական մասին նվիրված հարցերը: Թերևս սովորողների կողմից ամենից սպասված կանգառը 4-րդն էր, որին բոլորը հաճույքով էին մասնակցում: Զարկերի չափումը մեծ ոգևորություն էր առաջացրել երեխաների շրջանում: Մրցում էր սկսվել՝ թե ում սրտի զարկերն են ավելի արագ բաբախում: Հեշտությամբ ստացվեց պահանջվածը: Սովորողների արագությունը, մրցակցությունը, ճարպկությունը այսօր շատ կարևորվեց, չէ որ նաև սա մաթեմատիկայի և  ֆիզկուլտուրայի ստուգատեսի խառնուրդ է:  Պահանջվում էր՝

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվւ քշում է մետ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը:Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: Այս ամենը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Արդյունքներ՝

  1. Իշխան Գևորգյան
  2. Գուրգեն Մանուկյան
  3. Կորյուն Գաբոյան
  4. Արեգ Մարկոսյան
  5. Արսեն Գևորգյան
  6. Արա Ներսիսյան
  7. Հայկ Սարգսյան
  8. Գայանե Խաչատրյան
  9. Ալեքս Գևորգյան
  10. Մարի Համբարչյան

 

This slideshow requires JavaScript.

Հեղինակ՝

Բարև Ձեզ: Ես Արշակ Ռազմիկի Մարտիրոսյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի գ. Հարթաշենում: Ավարտել եմ ԵՊՀ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան: Սիրում եմ թե՛ մաթեմատիկան, թե՛ ծրագրավորումը: Ինչպես ասել է Գաուսը՝ Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը: Այնպես, որ եկեք սովորենք մաթեմատիկա:

Թողնել մեկնաբանություն